Ռոնալդուն արտասվել է հոր մասին խոսելիս (Տեսանյութ և լուսանկար)
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հոր մասին, որը մահացել է, երբ ֆուտբոլիստը դեռ 20 տարեկան էր:
«Ես դարձել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, սակայն իմ հայրը դա չի տեսել: Նա չի տեսել, թե ինչ հաղթանակների ու նվաճումների եմ հասել իմ կարիերայում:
Մայրս, եղբայրներս, ընտանիքիս մյուս անդամները իմ նվաճումների ականատեսն են եղել, սակայն իմ հայրը ոչինչ չհասցրեց տեսնել»,- GMB-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոնալդուն:
Ռոնալդուի հայրը՝ Խոսե Դինիս Ավեյրոն, մահացել է 2005 թվականին՝ անբուժելի հիվանդության պատճառով: