ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան կարող են աշխատանքային երկխոսությունը սկսել մի քանի շաբաթվա ընթացքում. լրատվամիջոց
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև աշխատանքային մակարդակով բանակցությունները կարող են վերսկսվել մի քանի շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայում աղբյուրին:
Հյուսիսային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը երկուշաբթի հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ աշխատանքային երկխոսությունը կվերսկսվի մոտ ժամանակում, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել:
ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման խնդրի շուրջ աշխատանքային բանակցությունները այս տարվա փետրվարից տեղապտույտի մեջ են Հանոյում Թրամփի եւ Կիմ Չեն Ընի անարդյունք ավարտված գագաթնաժողովից հետո: Չնայած 2 առաջնորդներն այնուհետեւ հունիսին հանդիպել են Փհանմունջոմում եւ պայմանավորվել երկխոսության վերագործարկման մասին, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել