Երևան, 03.Մայիս.2024, 00:00 |
Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայ... Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյ... Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ուն... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդու... ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատար... ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծա... Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական... Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմր... Բորելի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ... Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայաց... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Աշտարակի ԲԿ-... Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավ... Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և... Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայ... Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MA... Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստան... Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական ... Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է ... Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստա... Տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոց... «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել ե... Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատար... ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ... Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան... Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է ... Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է ... Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ... Ուսուցիչը բռնություն է գործադրել աշակերտների ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշ... ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ ... Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությո... ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եր... Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաի... Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ ... ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգայի... Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը ... Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրությա... ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողնե... «Մի՛ խախտեք Մայր օրենքը»․ «Հայաքվե» նախաձեռնո... Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ... Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ... Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնի... Դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով․ Ուղիղ... Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակ... Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղա... Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց

Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը

Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.

«Արդեն 1915 թ․ ես ընկերացել էի Յոհաննես Լեփսիուսի հետ։ Երբ գնացքով ճանապարհորդում էի Կոստանդնուպոլսից Փոքր Ասիայի տարածքով դեպի Բաղդադ, ականատես եղա ամբողջ տեղահանությանը: Ես բազմիցս նյութեր եմ ուղարկել Լեփսիուսին՝ իր հավաքածուի համար։ Մի քանի տարի շարունակ սերտ հարաբերությունների մեջ եմ եղել հայերի ու թուրքերի հետ, խոսել նրանց լեզվով, թեպետ շատ անկատար։ Լուսանկարները, որոնք ես արել էի անապատի սարսափելի տեսարաններից, թաքուն տեղափոխել եմ՝ թաքցնելով ստամոքսիս վիրակապի տակ։ Մահվան վտանգի տակ ես դրանք անցկացրել եմ սահմանով՝ փախստականների նամակների հետ միասին, որոնք ուղղված էին ամերիկյան դեսպանատներին։

1919-ին Ուրանիայում [Բեռլինի գիտական հասարակություն] հանրային միջոցառման ժամանակ, Յոհաննես Լեփսիուսի օգնությամբ ես ցուցադրեցի այդ լուսանկարները զգայացունց դասախոսության ժամանակ։ Դրա հետևանքով գրեթե ջարդ սկսվեց ներգաղթյալ հայերի և թուրքերի միջև։ Շատ չանցած ես հրապարակեցի իմ «Ճանապարհ առանց վերադարձի» (“Der Weg Ohne Heimkehr”) գիրքը՝ բացահայտելով այդ ժամանակվա անձնական փորձառությունները: Ես շարադրեցի տեղահանության օրերից իմ ունեցած փորձառությունների մեծ մասը իմ հայկական վեպի համար։

Կարճ ընդմիջումներով լույս տեսան ևս երկու գրքեր՝ «Երջանկության տանը» («Im Hause der Glückselligkeit») և իմ «Թուրքական վեպերը» («Tiscrkische Novellen»), որոնք նույնպես պարունակում էին երկու պատմություններ հայերի հալածանքների մասին։ Գրեթե միաժամանակ, 1921 թ․ իմ «Փոթորիկ կանանց լոգարանում» (“Der Sturm auf das Frauenbad”) նովելը՝ հայոց կոտորածների նկարագրությամբ, հայտնվեց Berliner Tageblatt-ում։ Նույն թվականին ես տպագրեցի «Թալեաթ փաշայի դատական գործը» («Der Prozess Talaat Pascha»), որին որպես վկա հրավիրված էի Հովհաննես Լեփսիուսի և այլոց հետ։

1925-ին ես սկսեցի գրել իմ հայկական վեպը, որն արդեն ծրագրել էի պատերազմի ժամանակ։ Աշխատության առաջին հայտարարությունները կարելի է գտնել միևնույն ժամանակ՝ Կիրշներ և Ալբերտ Սորգելի գրականության պատմության մեջ, որտեղ գիրքը հայտարարված էր «Արտաքսում» վերնագրով («Die Austreibung»): Սակայն, քանի որ ես նպատակադրվել էի պատկերել մարդկանց մի ամբողջ ռասայի տեղահանության և ոչնչացման հսկայածավալ էպոսը, ես շուտով հասկացա, որ իմ աշխատությունը կլինի մասնակի, եթե ինքս ինձ սահմանափակեմ միայն այս ողբերգության ավարտի նկարագրությամբ։

Այսպիսով, աշխատությունն ավելի ու ավելի էր հասունանում իմ ձեռքի տակ, քան այն, ինչ ի սկզբանե ծրագրել էի։ Դրանում պետք է ներկայացվեր մի ամբողջ ժողովրդի ճակատագիրն ու Մերձավոր Արևելքի ժողովուրդների պայքարը: Մերկացվել էր ռասաների, կրոնների և դասերի թշնամությունը։ Դա ոչ թե իմ կամքն էր, այլ այդ ստեղծագործության ներքին բնույթը, որը դարձավ քառահատոր վեպ։ Ես հակիրճ կներկայացնեմ նախագծի ուրվագիծը, որով կիսվեցի ակադեմիայի հետ երկու տարի առաջ։

Առաջին հատորը նվիրված է վեպի նախապատմությանը՝ գլխավոր հերոսի երիտասարդությանը, որը ծնվել էր 1890 թ․ ասիական մի փոքր քաղաքում: 1896 թ․Աբդուլ Համիդի կոտորածների ժամանակ նա կորցնում է ծնողներին և որբ մեծանում Երուսաղեմի սիրիական որբանոցում։ Այնուհետև, առաջին հատորի իրական բովանդակությունը նկարագրում է ասիական փոքր քաղաքի կյանքը, թուրքերի և հայերի հակադրությունը, նրանց հակամարտությունը, ինչպես նաև ընդհանուր հեղափոխական գործունեությունը, և վերջապես տանում է դեպի Կոստանդնուպոլիս՝ Աբդուլ Համիդի պալատը։ Հատորը կունենա «Աստծո ստվերում» խորագիրը:

Երկրորդ հատորը ՝ «Հավերժական ատելություն» խորագրով, սկզբում տանում է դեպի հայկական գյուղի լեռները: Այն ցույց է տալիս քրդերի և հայերի միջև եղած տարբերությունները և, ի վերջո, պատկերում է Փոքր Ասիայում և Կոստանդնուպոլսում 1908-ի հեղափոխության բռնկումը, Աբդուլ Համիդի տապալումը, Երիտթուրքերի հաղթանակը, և ավարտվում է թուրքերի ու հայերի ընդհանուր եղբայրացմամբ ու հաշտեցմամբ Սահմանադրության դարաշրջանում:

Երրորդ հատորը, որը, հավանաբար, կրելու է «Ճիչ Արարատի» վերնագիրը, սկսվում է Համաշխարհային պատերազմի բռնկման նկարագրությունից: Այս հատորը պարունակում է նաև Լեփսիուսի և Էնվեր փաշայի զրույցը, որն ինքը՝ Լեփսիուսն է այդքան տպավորիչ արձանագրել։ Վեպը մշտապես տեղաշարժվում է իշխող դասերի, իշխանությունների և մարդկանց միջև։ Իրենց դերն են ունեցել Երիտթուրքերի ղեկավարները և Եվրոպայի ողջ դիվանագիտությունը։ Գիրքն ավարտվում է տեղահանության փաստացի մեկնարկով։

Չորրորդ հատորը ՝ «Անապատը» խորագրով, նվիրված է հայ ժողովրդի բնաջնջմանը Միջագետքի տափաստաններում: Այս հատվածը պարունակում է նաև այն երկու հազար փախստականների տեսարանները, որոնք փրկվեցին լեռան վրա, իսկ այնուհետև Անտանտի նավերով բերվեցին Եգիպտոս՝ տեսարաններ, որոնք կարծում եմ ոգեշնչել են Ձեր ծրագրած գրքի վերնագիրը՝ «Մուսա լեռան քառասուն օրը»։ Վերջին հատորի վերջաբանը նկարագրում է Թալեաթ փաշայի սպանությունը Բեռլինի փողոցներում:

Ակնկալվում է, որ ամբողջ աշխատությունը կպահպանի բազմիցս հայտարարված «Արտաքսում» վերնագիրը:

Չնայած ես սկսեցի վեպը գրել դեռ 1924 թվականին, այն ընդհատվեց իմ այլ բանաստեղծական և լրագրողական գործերով: 1925-1927 թթ․նախագիծը հասունացավ իր ամբողջ ծավալով, և 1930-ի սկզբից ես ստիպված էի մեկ անգամ ևս սկսել ամբողջ աշխատանքը: 1928 թ․ իմ «Մոնի» վեպը (երկու տարեկան երեխայի մասին) հրատարակվեց Berliner Tageblatt-ում։ Միևնույն ժամանակ ես գիրքն առաջարկեցի Վիեննայի «Զսոլնայ» հրատարակչությանը (1928-ի մարտ) և հայտարարեցի պայմանագրով իմ պատրաստակամության մասին՝ իմ ծրագրած աշխատանքի՝ հայկական վեպի, որպես ժողովրդի հրաշալի պատկերում։ Բայց «Զսոլնայը» հրաժարվեց: Այնուհետև ես պայմանագիր կնքեցի Deutsche Verlags-Anstalt-ի հետ Շտուտգարտում (1928 թ․ գարնանը)՝ հայկական տեղահանության վերաբերյալ իմ

բազմահատոր վեպի համար, և այդ ժամանակ զգալի ավանդ ստացա։

Տնտեսական մեծ դժվարությունները, ընտանիքին կերակրելու ճնշումը և իմ մյուս գրքերի ոչ այնքան գոհացուցիչ վաճառքը, դանդաղեցրեցին իմ աշխատանքը: Ֆինանսական պարտավորություններից ելնելով՝ ես ստիպված էի նորից ու նորից ընդունել լրագրողական մեծածավալ աշխատանքը, որը պահանջում էր երկարատև ուղևորություններ արտասահմանյան երկրներ։ 1930 թ․ Թոմաս Մանը իմ անունից դիմեց Պրուսիայի արվեստի ակադեմիա (պոեզիայի բաժին)՝ հիշատակելով իմ աշխատությունը: Նրա նախաձեռնությամբ ես Ակադեմիա ներկայացրեցի իմ մեծ հայկական վեպի ավելի մանրամասն ծրագիրը։ Ես թվարկեցի վերոնշյալ անհատական հատորների տարբեր հատվածները։ Բարեբախտաբար, Ակադեմիան ինձ զգալի աջակցություն ցուցաբերեց այս աշխատանքի համար: Սակայն, ցավոք, այդ բոլոր գումարները բավարար չէին, որպեսզի թույլ տային ինձ՝ հանգիստ մտքով աշխատել այս հսկայածավալ աշխատանքի վրա»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Աղբյուրը՝ News.am

դիտվել է 511 անգամ
Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայ... Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյ... Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ուն... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդու... ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատար... ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծա... Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական... Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմր... Բորելի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ... Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայաց... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Աշտարակի ԲԿ-... Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավ... Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և... Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանակ... Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայ... Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MA... Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստան... Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական ... Flyone Armenia ավիաընկերությունը մեկնարկել է ... Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստա... Տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոց... «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել ե... Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատար... ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ... Դատարանը Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել է 2 միլ... Կիրանցի ճանապարհին իրավիճակը կրկին լարված է․ ... Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել... Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, ... Մայիս ամսվա եղանակային կանխատեսումը Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ... Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելո... «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճան... Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է ... Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է ... Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ... Ուսուցիչը բռնություն է գործադրել աշակերտների ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշ... ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցել ոչ ... Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությո... ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եր... Մակրոնը վերահաստատել է, որ չի բացառում Ուկրաի... Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ ... ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգայի... Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը ... Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրությա... ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողնե... «Մի՛ խախտեք Մայր օրենքը»․ «Հայաքվե» նախաձեռնո... Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ... Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ... Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնի... Դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով․ Ուղիղ... Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակ... Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղա... Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց
Ամենաընթերցվածը
website by Sargssyan