«Ճամփորդությունները ստիպում են կյանքիս այլ տեսանկյունից նայել»․ Իվետա Մուկուչյանը՝
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել՝ հերթական անգամ ցուցադրելով իր գայթակղիչ ու ոճային կերպարը։ Իվետան ինքնթիռի մեջ է։ Կրում է սեւ գույնի տոպ, վերնաշաիկ, իսկ կերպարն ամբողջացնում են փետուր ականօղերը։ Հրապուրիչ կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Ճամփորդությունները ստիպում են կյանքիս այլ տեսանկյունից նայել»: