Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց
Սեպտեմբերի 14-ի ողբերգական դեպքից հետո, երբ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա, և լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան:
Իսկ հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
. բարձրանալ մեծ խմբերով,
. վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ,
. տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ,
Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Արագած լեռան վրա Լեհաստանի 2 քաղաքացիների վրա արջ է հարձակվել:
Նաև տեղեկացրել էինք, թե՝ Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված Լեհաստանի 35-ամյա քաղաքացին մահացել է :
Իսկ Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված 31-ամյա լեհ կինը չէր ցանկացել բուժզննում անցնել: