Նիդերլանդներում անհայտ վանդալներն այլանդակել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների գերեզմանները (Լուսանկարներ)
Նիդերլանդներում Միերլո զինվորական գերեզմանատունը, որում հուղարկավորված են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարյուրավոր բրիտանացի զինվորները, այլանդակվել է անհայտ վանդալների կողմից, հաղորդում է Fox News-ը:
Հանցագործները սեւ սփրեյով նկարել են տապանաքարարերի վրա սվաստիկայի նշանը:
Նշվում է, որ գերեզմանատունը Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած 658 բրիտանացի զինծառայողների վերջին հանգրվանն էր:
Այդ առնչությամբ վրդովմունք է արտահայտել դանիական հեռուստատեսությունը:
«Նրանք ոչ միայն ծաղրի են ենթարկել այդ վայրը: Նրանք ամենուր են ծաղրել: Յուրաքանչյուր քարի վրա հայտնվել է գրառում: Դա անհավանական է»,-իր զայրույթն է արտահայտել թղթակից Օմրոեփ Բրաբանթը:
Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք վկայում են վանդալիզմի սարսափելի գործողությունների մասին: Տեղի ոստիկանությունը զբաղվում է մեղավորների փնտրտուքով: