Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման տարաներ (լուսանկարներ)
Երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Շուտով կտեղադրվեն ևս 9 նման ամաններ»,- ասվում է հայտարարությունում:
Հետաքրքիր է, որ մեկնաբանություններում շատ քաղաքացիներ գրում էին, թե հիմա հաստատ ամեն բան նետել են այդ տարաների մեջ, բացի նրանից, ինչ համար դրանք նախատեսված են