Մեսսին վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում։
Վնասվածքից հետո վերականգնված Մեսսիի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը քիչ հավանական է, գրում է Marca-ն։ Սեպտեմբերի 17-ին կատալոնական թիմը կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»։
32-ամյա Մեսսին այս մրցաշրջանում դեռ չի մասնակցել պաշտոկան հանդիպման։
Անցած մրցաշրջանում նա 50 խաղում խփել է 51 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։