Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված 31-ամյա լեհ կինը չի ցանկացել բուժզննում անցնել
Արագած լեռան վրա սեպտեմբերի 14-ին արջի հարձակման ենթարկված 31-ամյա կին զբոսաշրջիկը չի ցանկացել հոսպիտալացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը` հավելելով, որ փրկարարներին եւ ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է համոզել Լեհաստանի քաղաքացի զբոսաշրջիկին բուժզննում անցնել:
«Արջի հարձակումից տուժած կինը մոտ 1 ժամից ավելի հիվանդանոց չէր գնում, հազիվ են ոստիկանենրը եւ փրկարարները համոզել: Բուժզննումից հետո նա չի հոսպիտալացվել, ընդգծված սթրեսային վիճակի մեջ չի եղել»,-ասել է Զարգարյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին: