Իմ մտահոգությունը մեր հասարակական հարաբերություններն են. Մարիա Կարապետյանը՝ Ամուլսարի խնդրի մասին
«Բոլոր դերակատարների գործողությունները կախված են նաև գործընթացների նկատմամբ վստահությունից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ եթե այդ վստահության մեջ պակաս կա, վերականգնվի, իսկ եթե չկա, ապա գործենք դրա շրջանակներում: Անցած շաբաթների ընթացքում խնդիրները վեր են հանվել, և բոլորս ունենք հանրային գիտակցում ռիսկերի մասին, այսինքն՝ ոչինչ գաղտնի չի մնացել և այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք հղում կատարենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին ՀՀ օրենքին և նրանում արձանագրված նոր էկոլոգիական գործոնների շուրջ հրամանագրին»,- «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին:
Նա նշեց, որ մինչև այդ գործընթացներով այս ողջ պրոցեսը չանցնի, հնարավոր չէ կտրուկ ասել՝ այո կամ ոչ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Նյութի աղբյուրը՝ 1in.am