Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5։0 հաշվով պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցչին
Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել են 67, 87 և 97 կգ քաշային կարգերի մրցումները։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ 10։1 հաշվով։ Գոտեմարտը տեւեց 2 րոպեից էլ կարճ։
87 կգ քաշային Արթուր Շահինյանի մրցակիցը որակավորման փուլում 1։4 հաշվով պարտվեց կուբացի Դանիել Գրեգորիչ Էչավարիան է։
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ և պարտության մատնեց 5։0 հաշվով։