Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր...

Մոսկվան այս ոչ բարեկամական քայլերով ստուգարք է անցկացնում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած, այժմ արդեն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ի պատասխան ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ռեպլիկին՝ ԱԺ ամբիոնից հանդես եկավ սուր քննադատական ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերներին և հատկապես ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), հայ-ռուսական հարաբերություններում առկա մի շարք խնդիրներին ու իր գնահատմամբ՝ այս համատեքստում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։


Խոսքը ոչ միայն ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու հնարավոր հեռանկարի, այլև Մարտի 1-ի (Քոչարյանի և մյուսների) գործի, այս կապակցությամբ Հայաստանի ներքին գործերին այս կամ այն կերպ միջամտելու Մոսկվայի փորձերի, «Հայաստանի սահմանադրական կարգ տապալելու ծանրագույն ոճրագործության մեջ մեղադրվող անձին»՝ Ռոբերտ Քոչարյանին, Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով և բացահայտորեն աջակցություն ցուցաբերելու մասին է։ Ու, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի նախագահ Պուտինի մտերիմ ընկեր Քոչարյանն է քաղաքական, տեղեկատվական կամ այլ բնույթի աջակցություն ստանում, այլև այս ու այլ քրեական գործերով անցնող մի քանի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Մասնավորապես, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը, սակայն, առայժմ խուսափում է քրեական հետապնդումից՝ Ռուսաստանի իշխանությունների օգնությամբ։ Նախորդ տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ նա 2002 թվականից ռուսական անձնագիր ունի, ու դրա հիման վրա ՌԴ իրավապահ մարմինները դադարեցրել են Հարությունյանի նկատմամբ միջպետական հետախուզումն ու մերժել նրան արտահանձնելու Երևանի պաշտոնական հարցումը։

Մոսկվայում է նաև այս գործով անցնող մեկ այլ առանցքային ֆիգուր՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։


Բացի դրանից՝ Ռուսաստանում ապաստան է ստացել ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ու թեև նա ապրիլին, որպես հետախուզման մեջ գտնվող անձ, ձերբակալվել էր Կարելիայում, հետագայում լրատվամիջոցները գրեցին, որ նրան Ռուսաստանում ժամանակավոր կացության իրավունք է տրվել։ Ռուսաստանում, ՀՀ դեսպանի մեկնաբանությամբ՝ Պողոսյանի արտահանձնման մասին վերջնական որոշում առայժմ չկա։

«Երբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության մեջ մեղադրվող անձին Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Երբ Ռուսաստանի իրավապահ համակարգը Հայաստանում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ»,- հռետորական հարց ուղղեց Արման Բաբաջանյանը Ռուբեն Ռուբինյանին և առհասարակ խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը՝ հիշեցնելով Միքայել Հարությունյանին չարտահանձնելու դեպքը։

«Սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանության նկատմամբ, թե՞ ոչ»,- շարունակեց ԱԺ պատգամավորը․ «Երբ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպում է Ռուսաստանի դեսպանին մեր երկրում, և մենք այդ հանդիպման բովանդակության մասին չգիտենք․․․ Ի դեպ, լավ կլիներ, որ արտգործնախարարության ներկայացուցիչը ևս այստեղ լիներ և պարզաբաներ՝ ընդհանրապես ի՞նչ ընթացակարգ է գործում, որ մեր երկրի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը կարող է ուղղակի հանդիպում նախաձեռնել կամ կարող են նրանից հանդիպում խնդրել, և մեզ համար անհայտ մնա այդ հանդիպման բովանդակությունը։ Ի՞նչ կարգ է գործում այստեղ․․․ Եվ դուք այս բոլոր իրավիճակներում ծպտուն չեք հանել, որովհետև խիզախություն ու համարձակություն չունեք խոսելու այս հարցերի մասին։ Ես այսուհետև ունեմ ու կխոսեմ»։

Այս համատեքստում չափազանց ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի պատկան մարմինները վերջերս ապաստան են տրամադրել իր ընդդիմադիր, ազգայնամոլական հայացքներով հայտնի, նախկինում դատապարտված ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին՝ վերջինիս ճանաչելով փախստական։ Ու թեև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության մամուլի խոսնակը հայտարարեց, որ Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրվել, այդուհանդերձ, սա գնահատվեց իբրև Երևանի պատասխան քաղաքական քայլը Մոսկվային։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ։

– Պարոն Դուբնով, վերոնշյալ խնդիրները հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև գնալով վատանում են։ Երբ բարեկամական երկիրը նման կեցվածք է ընդունում, աջակցում կամ ապաստան է տալիս դաշնակից երկրում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, դա նորմա՞լ է։

– Ոչ, դա, իհարկե, նորմալ չէ, բայց Ռուսաստանը չի էլ փորձում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ՝ որպես բարեկամական երկրի և դաշնակցի։ Հետխորհրդային տարածքում նախկին խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրն ուներ իր տեղն ու գործառույթը։ Օրինակ՝ Հայաստանն ու Բելառուսն ընկալվում էին որպես լիարժեքորեն չկայացած պետություններ, և Ռուսաստանը հենց այդպես էլ նրանց վերաբերվում էր։ Ռուսաստանը վիճարկում էր նաև Ղազախստանի, Ուկրաինայի գոյության իրավունքը, իրական անկախությունը, բայց, այդուհանդերձ, ճանաչում էր նրանց որպես պետական սուբստանցիաների։ Իսկ Բելառուսին և Հայաստանին, առանձնահատուկ «եղբայրության» քողի տակ, մերժում էին նման իրավունք ունենալ։ Բելառուսն ինչ-ինչ ճանապարհներով կարողացավ իր էքստրավագանտ գիծը հաստատել, իր իրավունքները պաշտպանել, և Մոսկվան այլևս չի փորձում այդպես խոսել Բելառուսի հետ։ Իսկ Հայաստանի հետ առաջվա պես փորձում է։

- Դուք ասացիք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատանում են, բայց ես կարծում եմ, որ դրանք չեն վատանում։ Ես այլ բառ կկիրառեի այս պարագայում․ Մոսկվան ստուգում է, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը ընթանալ այն նույն ճանապարհով, նույն ուղղությամբ, որով ընթացել է վերջին տասնամյակներին։ Հայաստանին փորձության են ենթարկում՝ պարզելու, թե պատրա՞ստ է Հայաստանը մնալ «եղբայրական» կազմավորում։ Ընդգծում եմ՝ ոչ թե անկախ պետություն, այլ «եղբայրական» կազմավորում։ Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է Հայաստանի ղեկավարության համար՝ պատասխանելու նման փորձերին։ Սա ստուգարքի պես մի բան է՝ ինչպես, օրինակ, զորանոցներում ուժեղ տղաները փորձում են նորեկների ամրությունը։ Մոսկվան հիմա իրեն այսպես է պահում՝ ակնհայտորեն անելով ոչ բարեկամական քայլեր և ընտրության առաջ կանգնեցնելով Երևանին, թե ինչպես ավելի ճիշտ կլինի պատասխանել։ Երևանն էլ առայժմ վճռականություն չի ցուցաբերում պատասխանելու այնպես, ինչպես հարկն է, քանի որ արդեն իսկ կուտակվել են բավական մեծ թվով ոչ բարեկամական քայլեր։ Հիմա հայկական կողմը կա՛մ կփորձի գնդակն ուղարկել Մոսկվայի խաղադաշտը ու միաժամանակ պատրաստ լինի կտրուկ պատասխանների, կա՛մ էլ կխուսափի այդ կտրուկ պատասխաններից, ինչն էլ հիմա անում է Հայաստանը՝ դիմելով այնպիսի զգուշավոր քայլերի, ինչպիսին Կալուգայում ռուսական քայլերթերի կազմակերպչին (Վիտալի Շիշկինին,- խմբ․) քաղաքական ապաստան տալն էր։

– Եվ հիմա լրագրողները, փորձագետները գրում են սոցցանցերում, որ նա ժամանակին հակահայկական ակցիաների ակտիվ մասնակից է եղել Ռուսաստանում։

– Դե, գիտեք․․․ Ներողություն եմ խնդրում, բայց տվյալ պարագայում դա երկրորդական է։ Նրան համարում են չափավոր ազգայնական։ Ես կարծում եմ, որ նա «ֆաշիզոիդ» է, որն իշխանությունների հարվածի տակ ընկավ այն ժամանակ, երբ Մոսկվան վախեցավ ազգայնական շարժումներից, քանի որ նման շարժումները դուրս էին մղում իշխանությանը աջակողմյան թևից։ Այո, հուշամատյանը պարտավոր է քաղբանտարկյալ որակել բոլոր նրանց, ովքեր հետապնդումների են ենթարկվում իրենց քաղաքական համոզմունքների համար։ Այս տղան ևս ազատազրկվել է։ Այսինքն՝ ֆաշիզոիդին էլ կարելի է բանտ նստեցնել ոչ մի բանի համար։ Նրան ճանաչեցին քաղբանտարկյալ։ Բայց այդ փաստի հիման վրա նրան քաղաքական ապաստան տալը և ձևացնելը, թե նրան համարում են Մոսկվայի լուրջ թշնամի, իմ կարծիքով՝ ժպիտ է առաջացնում։ Կարծում եմ՝ սա այն պատասխանը չէ, որը Մոսկվան կլսի և կհասկանա։

– Ամեն դեպքում կարո՞ղ ենք Շիշկինին Հայաստանում փախստականի կարգավիճակ տալը Երևանի պատասխանը համարել Մոսկվային։

– Այո, իհարկե։ Բայց սա պատասխան է ոչ թե Մոսկվային, այլ մեզ և ձեզ՝ լրագրողներին, դիտորդներին, քաղաքագետներին, ովքեր սպասում են, թե ինչ պատասխան կտա Երևանը Մոսկվային։ Երևանն այսպիսի պատասխանը հարմար գտավ։ Որպես պատասխան Մոսկվային՝ այն շատ անտեղի է, բայց որպես պատասխան վերլուծաբաններին՝ այն միանգամայն հասկանալի է։

– Դուք ասում եք, որ Մոսկվան փորձությունների է ենթարկում Հայաստանի նոր ղեկավարությանը, ստուգում է նրան։ Բայց ի՞նչ իմաստ կա դա անելու, եթե Փաշինյանն ի սկզբանե հայտարարել է, որ չի պատրաստվում հեղափոխություն անել արտաքին քաղաքականության մեջ կամ վերանայել հայ-ռուսական հարաբերությունները։

– Մոսկվան ուղղակի փորձում է իրականացնել Փաշինյանին այն ակումբն ընդունելու ձեռնադրման արարողությունը, որի անդամ էր Սերժ Սարգսյանը։ Մոսկվայի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարի պաշտոնին պետք է լինի այդ ակումբի անդամը։ Փաշինյանն այնքան էլ հարմար թեկնածու չէ այդ ակումբի համար, բայց դրա անդամ չլինելուն էլ նա պատրաստ չէ։ Հենց սա է փաշինյանական իրադրության ողջ դրաման։

– Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջիկա այցը, Ձեր կարծիքով, որքանո՞վ կազդի երկու երկրների հարաբերությունների, Հայաստանի ղեկավարի հետ իր հարաբերությունների, ինչպես նաև Քոչարյանի գործի վրա։

– Ես կարծում եմ, որ այցը շատ լավ կանցնի, քանի որ Պուտինը հրապարակայնորեն շեշտում է իր կոռեկտությունը Փաշինյանի և Հայաստանի նոր ղեկավարության նկատմամբ։ Հրապարակային հարթությունում, բացի ռուսաստանցի լուսանցքային քաղաքագետներից, ոչ ոք կասկածի տակ չի դնում լավ հարաբերությունները Մոսկվայի և Երևանի միջև։ Ուստի, այցը պետք է որ լավ անցնի։

Իսկ ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, ապա, հավանաբար, Մոսկվան ինչ-որ տեսակետ կամ ցանկություն կհայտնի, բայց քանի որ դատական գործընթացը շատ երկար է, և դրա հանգուցալուծումն էլ անկանխատեսելի է, կարծում եմ՝ երկու կողմերն էլ առայժմ կփորձեն օգտագործել իրենց ժամանակը։

Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am

դիտվել է 497 անգամ
Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan