«Բավարիան» չհաղթեց «ՌԲ Լայպցիգին» (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» արտագնա հանդիպում անցկացրեց «ՌԲ Լայպցիգի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
«ՌԲ Լայպցիգը» 10 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավորի առավելություն ունի Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը 4։0 հաշվով հաղթել էր «Բայերին»։ «Բավարիան» երրորդն է՝ 8 միավոր։
Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր
«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 1։1 (տեսանյութ)
Էմիլ Ֆորսբերգ, 45+3, 11մ - Ռոբերտ Լեւանդովսկի, 3
«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 4։0 (տեսանյութ)
Պակո Ալկասեր, 28, Մարկո Ռոյս, 50, 90, Ռաֆայել Գերեյրու, 83