Ինչպես միշտ Արմինկան ոճային կերպարում
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է սպիտակ երանգի ամառային վերնաշապիկ, տաբատ, պիջակ, իսկ կերպարն ամբողջացրել են ոճային պայուսակն ու բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին գրել է․ «Լոսանջելեսյան գիշերներ»։