Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին ԱԱ-ում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը հաղթանակով են մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում։
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Նա 5։0 հաշվով հաղթեց հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին։
63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 4։1 հաշվով պարտության մատնեց թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանին եւ նույնպես 1/8 եզրափակիչում է:
75 կգ քաշային Արման Դարչինյանը եւս սեպտեմբերի 14-ին կանցկացնի 1/16 եզրափակիչի մենամարտը։