Այսօր Նորագավիթի մեքենաների մաքսակետում մեծ հերթ է եղել (Տեսանյութ)
Երևանի Նորագավիթի մեքենաների մաքսակետում վաղ առավոտյան դեռ աշխատանքը չսկսած մեծ հերթեր են եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Գարեգին Միսկարյանը` ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:
«9-անց 15 է Նոփրագավիթի մաքսատանը, դուռը դեռ չեն բացել»,- ասել է նա և ցույց տվել թե ինչքան շատ են հերթի մեջ սպասողները:
Նշենք, որ Նորագավիթի ավտոմաքսատանն օրական մաքսային ձևակերպում է ստանում 550-ից 600 ավտոմեքենա, այնտեղ մշտապես հերթեր են գոյանում: