Ամերիկացին մեկ րոպեում 98 մատիտ է կոտրել և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում (Տեսանյութ)
ԱՄՆ Այդահո նահանգի բնակիչ Դեւիդ Ռաշը վերստին մտել է Գինեսի ռեկորդների գրիք՝ 98 մատիտ կոտրել մեկ րոպեում: Այդ մասին հայտնել Է UPI գործակալությունը:
Ավելի քան 100 անգամ Գիննեսի ռեկորդների գրքում հայտնված Ռաշը գերազանցել Է մեկ րոպեում 90 ջարդված մատիտ՝ ավելի վաղ սահմանված ռեկորդը: Նշանակալից իրադարձության համար նա հարթակ Էր ընտրել իր նահանգի դպրոցներից մեկի կոնֆերենց-դահլիճը: Այն բանից հետո, երբ ռեկորդը գրանցվել Է, Ռաշը ելույթ Է ունեցել աշակերտների առաջ եւ նշել կրթություն ստանալու, մասնավորապես, բնագիտության ուսումնասիրման կարեւորությունը:
Նա պատմել Է, որ ներկայիս ռեկորդին պատրաստվել Է գրեթե մեկ տարի: Բացի դրանից, ինչպես ընդգծել Է ռեկորդակիրը, նախապատրաստվելիս ինքն օգտագործել Է բամբուկե փայտիկներ կերակրի համար, որպեսզի հարյուրավոր մատիտներ չգնի սոսկ դրանք ջարդելու համար:
Իր բլոգում նա հիշեցրել Է, որ ավելի վաղ սահմանել Է եւս մեկ «համանման ռեկորդ». մեկ րոեպում ջարդել Է 118 վարունգ:
Իր ռեկորդները Ռաշը սահմանում Է բնագիտական գիտությունների ժողովրդականացման՝ իր կազմակերպած արշավի շրջանակներում։