Նուրսուլթան-2019. Մալխաս Ամոյանը հաղթել է 7:0 հաշվով
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել ըմբշամարտի աշխարհի առաջնության մի շարք մենամարտեր:
Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում մրցել է Ճապոնիան ներկայացնող Շոտա Օգավայի հետ և հաղթանակ տարել 7:0 հաշվով:
Հայ ըմբշամարտիկներից սեպտեմբերի 14-ին գորգ դուրս կգան նաև մինչև 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը, 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը: