Ովքե՞ր են հանքի շահագործման հետևում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ամուլսարի հանքավայրում անձնական հեհտաքրքրություններ ունեն նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք ժամանակին գնել են «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսեր՝ դառնալով հանքի շահագործման շահառուներ:
Մեր տեղեկություններով՝ «Լիդիանի» բաժնետոմսեր գնելու առաջարկ է արվել նաև շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին, սակայն վերջինս հրաժարվել է այդ կասկածելի նախագծին մաս կազմելուց:
Այնպես որ, «Լիդիանը» ոչ միայն և ոչ այնքան օտարերկրյա կապիտալ է, այլև նախկին իշխանական կապիտալ, և հանքի շահագործման հետևում կանգնած են նախկին իշխանության որոշ կարկառուն ներկայացուցիչներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: