Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը. վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունը որևէ ձևով չի վտանգում բանկային համակարգի կայունությունը և չի վնասում հաճախորդների իրավունքները։ Փոփոխությունով շարունակում է պահպանվել բացառապես դատարանի որոշմամբ բանկային գաղտնիքի տրամադրումը, որը բացակայում է մի շարք երկրներում, ինչպես բացակայում է նման օրենքի առկայությունը։ Ընդհանրապես, բանկային գաղտնիքը բացարձակ իրավունք չէ և այս փոփոխությունն ամբողջովին հիմնավոր է իրավական և տնտեսական տեսանկյունից։
Արդյունքում, այս փոփոխությունից հետո էլ բանկային համակարգի կայունությունը և վստահությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա՝ կարևոր գործոն համարելով հաճախորդների շահերի պաշտպանությունը։ Բանկային համակարգի փլուզում կանխատեսողներին առաջարկում եմ մի քանի ամսից ծանոթանալ բանկային համակարգի ցուցանիշներին»։