Քսենիա Սոբչակն ու Կոնստանտին Բոգոմոլովը ՔԿԱԳ են գնացել սգակառքով (Տեսանյութ և լուսանկարներ)
Հեռուստահաղորդավարուհի եւ լրագրող Քսենիա Սոբչակն ու ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը պաշտոնապես ամուսնացել են։ Աստղային զույգը պսակադրության վայրում է հայտնվել սեւ մեքենայով, որի վրա առկա է «Միայն մահը կբաժանի մեզ» գրությունը։ Տեսանյութը հրապարակել է Рен-ТВ-ն։
Հատկանշական է, որ Բոգոմոլովն արտասովոր հագուստ է ընտրել. նա ՔԿԱԳ է եկել «հավայան» վերնաշապիկով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ զույգը հարսանիքին հրավիրել է մոտ 300 մարդու։ Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների՝ հրավիրատոմսեր են ստացել Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան, Ֆյոդոր Բոնդարչուկը, Պաուլինա Անդրեեւան եւ այլք։ Արարողությունը կարժենա 16 մլն ռուբլի։
Օգտատերերը նշում են, որ արարողության համար Քսենիա Սոբչակը «ճակատագրական օր» է ընտրել՝ ուրբաթ՝ 13-ը սեպտեմբերի։ Բլոգերները ենթադրում են, որ նա այդ օրն ընտրել է, քանի որ «սիրում է զարմացնել եւ չի վախենում սնահավատություններից»։