Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները Անկարայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Իդլիբի իրավիճակը
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Իդլիբի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անկարայում եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի Իդլիբին: Ինչպես նաեւ տեղի կունենա թուրքական դիտակետերի եւ ահաբեկչական կազմակերպությունների մասին կարծիքների փոխանակում»,- ասել է Էրդողանը:
Նա նաեւ նշել է, որ Անկարան «շարունակում է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը»:
Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը կանցկացվի Անկարայում սեպտեմբերի 16-ին: