ՊՍԺ-ն համաձայնության է եկել Վերատիի հետ նոր պայմանագրի շուրջ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է Le Parisien-ը:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն համաձայնության է եկել Վերատիի գործակալ Մինո Ռայոլայի հետ իտալացի կիսապաշտպանի աշխատավարձի վերաբերյալ: Նոր պայմանագրով 26-ամյա կիսապաշտպանը կստանա տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձ:
Վերատիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիս:
Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից: