«Արարատ»-ում հանդես կգա՝ Դավիթ Արշակյանը
այաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը մարզական կարիերան կշարունակի Երևանի «Արարատում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Տրակայում», «Չիկագո Ֆայրում», «Վեյլեում», «Գորիցայում», «Ֆակել Վորոնեժում», «Ռուդեսում»:
Դավիթ Արշակյանը խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում և Հայաստանի տարբեր տարիքային պատանեկան թիմերում: