Ինչպես է Անջելիա Ջոլին կերպարանափոխվում Մալեֆիսենտայի
Walt Disney Studios կինոընկերությունը հրապարակել է արագացված տեսագրությունը, որում պատկերված է՝ ինչպես է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին գրիմի սենյակում կերպարանափոխվում Մալեֆիսենտայի՝ համանուն ֆիլմի զորեղ, «չար» կախարդի։
Սեւ-սպիտակ տեսանյութում դերասանուհուն ցույց են տվել առանց դիմահարդարման եւ երկու, կիպ հյուսքերով։ Ապա գրիմյորները համապատասխան երանգ են հաղորդում նրա մաշկին, այտոսկեր կպցնում, հագցնում եղջյուրներն ու շուրթերը ներկում կարմիր շրթներկով։ Վերջում Անջլինա Ջոլին կերպարն ամբողջանում է ժանիքներով։
Երկրպագուներին տպավորել է կերպարանափոխությունը, եւ տեսահոլովակը մի քանի ժամվա ընթացքում դիտվել է մի քանի անգամ։