«Մանչեսթեր Սիթին» կկանգնեցնի Կոմպանիի արձանը (Լուսանկար)
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնի հարևանությամբ կկանգնեցնի թիմի նախկին ֆուտբոլիստ Վենսան Կոմպանիի արձանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթին» Կոմպանիի պատվին բելգիացի ֆուտբոլիստի անունով է վերանվանել նաև թիմի մարզաբազայից ակումբային ակադեմիա տանող ճանապարհը:
33-ամյա Կոմպանին «Մանչեսթեր Սիթիում» է հանդես եկել 2008-2019 թվականներին և երկար տարիներ հանդիսացել է մանչեսթերյան ակումբի ավագը: