Facebook-ը կհեռացնի այն պատկերները, որոնցում մարդիկ իրենք իրենց վնասում են
Ընկերությունը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ քննադատվել է վնասակար կոնտենտի մոդերացիայի իր կանոնների համար:
Facebook-ը մոդերատորների թիմ ունի, որը վերահսկում է կոնտենտը և զտում, օրինակ, բռնի գործողությունների կամ ինքնասպանությունների ուղիղ հեռարձակումը: Մոդերացիայի համար ընկերությունն աշխատում է աութսորսինգի ծառայությունների հինգ մատակարարների հետ առնվազն ութ երկրում: