Թրամփը հայտարարել է Բոլթոնի տեղի համար հինգ թեկնածուի մասին
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգ թեկնածու ունի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տեղի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, այդ հինգ անձինք շատ են ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը:
«Այդ հինգ անձինք, որոնց ես արհեստավարժ եմ համարում, լավ մարդիկ են, որոնց ես ծանոթացել եմ վերջին երեք տարիների ընթացքում»,- նշել է Թրամփը:
Նա նաև հավելել է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ: