Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են
Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Վերջինիս խոսքով՝ վիրահատությունն անցել է լավ։
Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ երեխան ինքնուրույն սկսել է շնչել:
6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում էր:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն շենքի բակում, որտեղ 2.5 տարեկան ընկել էր 6–րդ հարկից :
Պարզվել էր, թե ինչ հանգամանքներում է երեխան 6-րդ հարկից ընկել :
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին