Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ
Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ, որոնք անցնում են ճանապարհը: Տարբեր երկրներում այս կերպ հետիոտների ապահովությունն ապահովելու հաջողված փորձն արդեն կա, սակայն Հայաստանում այն առաջին անգամ է կիրառվում:
Առաջին ֆիգուրները տեղադրվել են Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի դիմաց: Սա հետիոտների անվտանգությանն ուղղված կարևոր քայլ է, որն իրականացվել է Adibekyan Family Foundation for advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Նախատեսվում է տեղադրել ևս երկու ֆիգուրներ Ֆրանկոֆոնիայի փողոցի հարակից տարածքում: