Խնդրում եմ ուշադրություն դարձնել հրապարակի այս անմխիթար վիճակին. Լիլիթ Պիպոյանը` Կենտրոնի թաղապետին (տեսանյութ)
Երգահան, կատարող Լիլիթ Պիպոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ազատության հրապարակից` կից գրառմամբ կոչ անելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին ուշադրություն դարձնել հրապարակի անմխիթար վիճակին և հնարավորինս կարգի բերել այն։
«Հարգելի Վիկտոր Մնացականյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել հրապարակի այս անմխիթար վիճակին եւ հնարավորինս կարգի բերել այն»,- գրել է Պիպոյանը։