Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորը ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումն է, ոչ թե կազմն ու կառուցվածքը. Արտակ Մանուկյան
Եթե որոշ ՀԿ-ներ մտահոգություններ են հայտնել Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման հարցում, ապա որոշ ՀԿ-ներ էլ ողջունել են դրա ստեղծումը. Այստեղ շատ կարևոր է այդ նոր մարմնի արդյունավետությունը, որը կքննարկվի Ազգային ժողովում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորը ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումն է, ոչ թե կազմն ու կառուցվածքը. «Դրանք կարող են լինել հավելյալ գործիքակազմեր, բայց առաջինը քաղաքական կամքի առկայության պարագայում այն է, որ ստեղծվում են այն զսպաշապիկները կամ հակակշռման մեխանիզմները, որոնք կարող են ինստիտուցիոնալ մարմնի անկախությունն ապահովել»,-ասաց Արտակ Մանուկյանը։