Բրիտանուհին պատրաստվում է ամուսնանալ կրկնակի մարդասպանի հետ
Հաջորդ տարի Թրեյսի Բոթոմլին ծրագրում է ԱՄՆ, Օհայո մեկնել, որ բանտում ամուսնանա 32 տարվա ազատազրկման դատապարտված կրկնակի մարդասպան Էռնեստո Սմիթի հետ:
USA.one-ի փոխանցմամբ՝ Թրեյսին պնդում է, որ Սմիթին սիրահարվել է 2018 թվականին, երբ նամակագրություն են սկսել: Կրկնակի մարդասպանը ամենայն մանրամասնությամբ նկարագրել է իր կատարած հանցագործությունները: Նա Թրեյսիին ասել է, որ եղել է երեխաների հանդեպ բռնության զոհ և երկար ժամանակ փորձել է դեպրեսիան հաղթահարել թմրանյութերով:
Սմիթը կողոպտել է Ջեյմս Դիլինգեմին: Նրա հետ էր Քեյթ Բարնեթը, ում տղամարդը սպանել է վախենալով, որ նա հանցագործության մասին կպատմի ոստիկաններին: Սմիթը փորձել է կոտրել նրա վիզը, հետո նրան մահացու ծեծել է ճյուղով: Կրկնակի մարդասպանին դատապարտել են 2006 թվականի մարտին՝ 32 տարվա բանտարկության մենախցում:
Թրեյսին ասում է, որ վախկոտներից չէ եւ գիտակցում է վտանգը, որ մի օր կարող է դառնալ Սմիթի հաջորդ զոհը: «Այո, նա սերիական մարդասպան է, կատարել է մի քանի սպանություն, ես հասկանում եմ, թե ինչ կարող է պատահել, բայց, միեւնույն է, նրա սիրում եմ»,- ասում է կինը: