Հյուսիսային պողոտայում զբոսաշրջիկի են թալանել․ կասկածյալը բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.10-ին, Հյուսիսային պողոտայում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի տղամարդ և մատնացույց անելով մեկ այլ տղամարդու՝ հայտնել է, որ նա փորձել է զբոսաշրջիկի պայուսակից գողություն կատարել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակչի: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: