Էդվին վան դեր Սարը պաշտոն կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար համակարգում
Ամստերդամի «Այաքսի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը պաշտոն կստանա «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար համակարգում, հայտնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 48-ամյա վան դեր Սարին մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջարկել է ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Վան դեր Սարը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2005-2011 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 186 պաշտոնական հանդիպման: