Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և չկա մեկը, որը կարող է ինձ հակառակն ապացուցել. Դիեգո Մարադոնա
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է հավաքականում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հետ աշխատանքի մասին:
«Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և չկա մեկը, որը կարող է ինձ հակառակն ապացուցել: Մեսին ֆենոմենալ ֆուտբոլիստ է, սակայն ժամանակին նա խնդիրներ ուներ տուգանային հարվածներն իրացնելու հետ: Մարզումներից հետո ես Մեսիի հետ հատուկ վարժություններ էի կատարում, և այժմ նա աշխարհում լավագույն տուգանային հարվածներ իրացնողներից մեկն է:
Արգենտինայի ազգային հավաքականում Մեսին իր լավագույն խաղը ցույց է տվել 2010 թվականին»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Դիեգո Մարադոնան Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2010 թվականներին: