Երևանում աղբահանության խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը. Փաշինյան
Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան. առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
Եւ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,- նշել է նա: