ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում
ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսված է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում, որի համար համապատասխան տվյալների հավաքագրման նպատակով ծրագրով նախատեսված է նաեւ ճանապարհային պայմանների ու երթեւեկության ուսումնասիրության իրականացում։ Ուսումնասիրության կատարման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ, հավաքագրված տվյալների մուտքագրման մայրուղիների զարգացման եւ կառավարման (HDM-4) համակարգ:
Ճանապարհային պայմանների ու երթեւեկության ուսումնասիրությունը, որն իրենից ներկայացնում է ճանապարհների երթեւեկելի մասի հարթության գործակցի եւ երթեւեկության ինտենսիվության չափումների իրականացում, սկսվել է 2018թ. սեպտեմբերից, եւ 2019թ. ամռանն արդեն ավարտվել էին ՀՀ ամբողջ ճանապարհային ցանցի երթեւեկելի մասի հարթության գործակցի եւ երթեւեկության ինտենսիվության չափումները: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում ձեռք բերված համապատասխան սարքավորումներով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթեւեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։
Կազմվել են իրականացված չափումների վերաբերյալ հաշվետվություններ բոլոր մարզերի համար։ Ներկայում կատարվում է հավաքագրված տվյալները մայրուղիների զարգացման եւ կառավարման (HDM-4) համակարգ մուտքագրելու եւ տվյալները վերամշակելու գործընթացը:
Տեղեկացնենք, որ նման ուսումնասիրությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմելու ճանապարհների առկա վիճակի, երթեւեկության անվտանգության եւ ծախսված ժամանակի մասին։