Ապրիլյան պատերազմից հետո որոշ անձինք անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արկադի Կարապետյան
«Իհարկե պետք են Արցախում փոփոխություններ: Երբ ինչ-որ գործողություն ուշանում է, արդեն առաջանում է լարվածություն, լճացում և այլն:
Մենք հիմա պետք է շատ առաջ լինեինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ հավելելով, որ նույն կերպ Հայաստանում կար անհրաժեշտություն, որ իշխանությունը փոխվեր:
Ղարաբաղում, նրա խոսքով, այդ փոփոխությունը ժամանակի պահանջ է և այն իր լուծումը պիտի ստանա և ստանալու է: