Բիանկա Անդրեեսկուն հաղթեց Սերենա Ուիլյամսին և առաջին անգամ նվաճեց տիտղոսը
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի կոչումը նվաճեց Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկուն, որն այս մրցաշարում ուներ 15-րդ համար։
Եզրափակիչում 19-ամյա մարզուհին երկու սեթում հաղթանակ տարավ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ՝ 6։3, 7։5։ Պայքարը տեւեց 1 ժամ 41 րոպե։
Անդրեեսկուի լավագույն արդյունքը նախկինում եղել էր այս տարվա Ավստրալիայի եւ Ֆրանսիայի բաց առաջնություններում երկրորդ շրջանը։
Սերենա Ուիլյամսը US Open-ի վեցակի չեմպիոն է։