Տղամարդուն ձերբակալել են ինքնաթիռով չթռչելու համար
Սինգապուրի օդանավակայանում, որն այս տարի աշխարհում լավագույններից մեկն է ճանաչվել, երիտասարդ տղամարդու են ձերբակալել, որն ինքնաթիռի տոմս էր գնել, բայց դրանից չէր օգտվել։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ 27-ամյա տղամարդը հատել է «Չանգի» միջազգային օդանավակայանի տրանզիտային գոտին, որպեսզի ճանապարհի կնոջը, սակայն ինքը որևէ տեղ մեկնել չի պատրաստվել։
Հարկ է նշել, որ նման վարքը տեղական օրենքների խախտում է համարվում, ինչի պատճառով տարվա սկզբից ոստիկանությունն արդեն 38 մարդ է ձերբակալել։ Օրինախախտներին մինչև երկու տարի ազատազրկում և 14,3 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում։