Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հոլանդիայի հավաքականից կրած պարտությունը
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հոլանդիայի հավաքականից կրած պարտությունը:
«Մեր ցուցադրած ֆուտբոլը շատ ցածր մակարդակի էր: Մենք չօգտագործեցինք մեր ողջ հնարավորությունները: Նույնիսկ այն ժամանակ, երբ հաղթում էինք 1:0 հաշվով, Հոլանդիան իր խաղով գերազանցում էր մեզ: Արժանի էինք այս պարտությանը»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականը պարտություն կրեց 2:4 հաշվով:
Գերմանիան C խմբում 9 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն է, որն ունի 12 միավոր: Հոլանդիայի հավաքականը 6 միավորով երրորդ տեղում է: