Պլատինին վերադառնում է ֆուտբոլ
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ մոտ ժամանակներում կրկին կսկսի զբաղվել ֆուտբոլով, հայտնում է France football-ը:
«Ես վերադառնում եմ ֆուտբոլ, դա կասկածից վեր է: Իմ դեմ դավադրություն է կազմակերպվել, և այդ դավադրությունը ղեկավարվել է ՖԻՖԱ-ից և Շվեյցարիայի համապատասխան մարմինների կողմից: Ես չեմ մեղադրում Շվեյցարիայի իշխանություններին, ինձ սխալ չհասկանաք:
Հիմա ես գիրք եմ գրում, որում մանրամասն կներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ 2015 թվականին»,- ասել է Պլատինին:
Հիշեցնենք, որ Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացվել է 2015 թվականի հոկտեմբերին: Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստին մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիոն բնույթի գործարքներում ներգրավված լինելու համար: Պլատինիին արգելվել է զբաղվել սպորտի հետ առնչություն ունեցող որևէ գործունեության մինչև 2020 թվականը: