2020 թվականին կսկսվեն «Բարսելոնայի» ստադիոնի վերակառուցման աշխատանքները (Տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ 2020 թվականին կսկսվեն «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման աշխատանքները:
«Մենք հաջորդ տարի կսկսենք «Կամպ Նոուի» վերակառուցման աշխատանքները: Ստադիոնն իր վերջնական տեսքը կստանա 2024 թվականին: Այս նախագիծն ակումբի ղեկավարությանը չէ: Նոր «Կամպ Նոուն» կառուցվելու է ակումբի բոլոր երկրպագուների համար:
Ստադիոնի վերակառուցման աշխատանքների վրա ակումբը կհատկացնի 685 միլիոն եվրո»,- El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է Բարտոմեուն:
Վերակառուցման աշխատանքներից հետո ստադիոնը կտեղավորի 105 հազար հանդիսական: