ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է այս տարվա «Եվրոպա Նոստրա» մրցանակին
Մայիս ամսին հայտարարված «Եվրոպա Նոստրա» մրցանակի դափնեկիրների թվում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ կա:
Խոսքը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին է: Կենտրոնը մրցանակ է շահել կրթության, վերապատրաստման և իրազեկման անվանակարգում:
Կենտրոնում 12-ից 18 տարեկան պատանիներն ու երիտասարդներն իրենց մշակութային առանձնահատկությունները համատեղում են ամենաժամանակակից գործիքների հետ ստեղծագործական այնպիսի դասընթացներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ծրագրավորումը, երաժշտությունը, ստեղծագրությունը և ռոբոտաշինությունը:
Ժյուրին նշել է, որ «ԹՈւՄՈ-ն հստակ պատկերացում ունի կրթական գործընթացի մասին և համակողմանի մոտեցում է ցուցաբերում` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով խոցելի խմբերի պատանիներին ներգրավելով կրթության տարբեր ոլորտներում:
Կրթական ծրագրերը նպաստել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության թվայնացմացմանը»,- հավելել է մրցութային ժյուրին: