Իննա Խոջամիրյան. «Արցախ՝ ամեն այցով էլ ավելի ամրապնդվող իմ սեր» (Լուսանկարներ)
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախում։ Մեկնաբանություններում հմայիչ դերասանուհին նշել է, որ յուրաքանչյուր այցով սերն ավելի է ամրապնդվում։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Արցախ՝ ամեն այցով էլ ավելի ամրապնդվող իմ սեր... Արցախից հետեւորդներ ունե՞մ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդներն արձագանքել են հրապարակմանը՝ չմոռանալով հաճոյախոսություններ անել Իննային։
Իննան մուգ գույնի, հետաքրքիր նախշերով զարդարված հագուստ էր կրում։ Նա մեղմ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը: