սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան
Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արեւադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում եւ Արցախում նաեւ մառախուղ»,-նշել է նա: