ՀՀ Վարչապետը հրապարակել է տեսանյութ՝ սննդի կազմակերպման նոր համակարգի անցած ևս մեկ զորամասից (Տեսանյութ)
«Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով: Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ 16», այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հրապարակել է տեսանյութ զորամասից ու հայտնել, որ սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվն ավելանում է: