Ինչն է վկայում վաղ ինֆարկտի մասին
Այն տղամարդկանց մոտ, որոնք դեռահասության տարիքում ավելորդ քաշ են ունեցել, կա մինչեւ 65 տարեկանը ինֆարկտի զարգացման բարձր վտանգ։ Այս մասին Փարիզում կայացած Սրտաբանների եվրոպական հասարակության կոնգրեսում ասել է Գետեբորգի համալսարանի (Շվեդիա) դոկտոր Մարիա Աբերգը։
Նրա խոսքերով, մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) մեծացումը 27,5-ից մինչեւ 29,9, կապված է ինֆարկտ միոկարդի վտանգի 2,64-ապատիկ բարձրացման հետ, իսկ ՄԶԻ-ի բարձրացումը 30-ից մինչեւ 34,9 բարձրացնում է այդ վտանգը 3,05 անգամ։
Աբերգի եւ նրա գործընկերների անցկացրած հետազոտությանը մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ։ Գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրաց մոտ, ովքեր դեռահասության տարիքում ավելորդ քաշ են ունեցել, 50 տարեկանում ավելի հաճախ է ինֆարկտ եղել։
«Դեռահասների ՄԶԻ-ի եւ հասուն տարիքում ինֆարկտի կապի մասին եզրակացությունը հաստատում է սրտային անբավարարության մեր նախորդ արդյունքները։ Քանի որ երիտասարդների շրջանում ավելորդ քաշը եւ ճարպակալման տարածվածությունը շարունակում է աճել, ապագայում մենք կարող ենք տեսնել սրտային նոպաների եւ ինսուլտների ավելի բարձր ցուցանիշներ։ Ծնողները, դպրոցները եւ քաղաքական գործիչները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն երեխաների եւ երիտասարդների շրջանում ճարպակալման համաճարակը դադարեցնելու համար»,- ասել է Աբերգը։