Ազարը վերսկսել է մարզումները գնդակով
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը վերականգնողական մարզում է անցկացրել Մադրիդում:
Արքայական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ազարը վնասվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել գնդակով:
Քարիմ Բենզեման մարզվել է մարզադահլիճում, իսկ վնասվածքներ ունեցող մյուս ֆուտբոլիստները՝ Իսկոն, Ասենսիոն և Խամես Ռոդրիգեսը, մարզվել են վերականգնողական ծրագրով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդեն Ազարը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Սան-Մարինոյի և Շոտլանդիայի հետ տեղի ունենալիք հանդիպումներին: